«Սիրիայի կառավարությունը բռնության հիմնական պատասխանատուն է, որին զոհ են գնացել մեծ թվով քաղաքացիներ, հատկապես` կանայք, երեխաներ ու երիտասարդներ»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ հայտարարել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսսեֆը,- փոխանցում է Rosbalt-ը:
Նախագահը նշել է, որ բռնությանը մասնակից են նաև «ընդդիմության զինված խմբավորումները, հատկապես նրանք, որոնք առավել շատ են կախված արտասահմանի ռազմական և նյութատեխնիկական աջակցությունից»:
«Որպես այն երկրի նախագահ, որը տուն է դարձել Սիրիայից եկած միլիոնավոր մարդկանց համար, ես հակամարտության կողմերին կոչ եմ անում վայր դնել զենքն ու միանալ խաղաղ ճանապարհով կարգավորման ջանքերին, որը գործադրում է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի միասնական հատուկ ներկայացուցիչը»,- ասել է Ռուսսեֆը:









































