Հոկտեմբերից Yahoo-ի ֆինանսական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի ցանցային անվտանգոության համակարգեր արտադրող Fortinet ընկերության նախկին մենեջեր Քեն Գոլդմանը: Այս մասին հաղորդում է Yahoo-ն:
Հոկտեմբերի 22-ից Գոլդմանը կստանձնի Yahoo-ի ֆինանսների վերլուծման և պլանավորման, հարկային պարտականությունների և ներդրողների հետ համագործակցության պատասխանատվությունը: Նա կենթարկվի հենց անմիջապես գլխավոր տնօրեն Մարիսա Մայերին:
«Քենը տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ամենալավ և հարգված ֆինանսական մենեջերներից է։ Ուրախ ենք, որ նա միանում է Yahoo-ին»,- ասել է Մայերը:
Գոլդմանն ավելի քան 25 տարի աշխատել է տեխնոլոգիական Fortinet, Siebel Systems և այլ ընկերությունների ֆինանսների կառավարման ոլորտում: Գոլդմանն այդ պաշտոնում կփոխարինի Թիմ Մորզեին, որն Yahoo-ում էր աշխատում 2009-ի հունիսից: Նա հեռանում է առանց պատճառաբանության` շարունակելով Yahoo-ի թոփ մենեջմենթում պաշտոնաթողությունների շարքը, որը սկսվել էր հուլիսից` նոր գլխավոր տնօրենի նշանակումից հետո:












































