Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակի շենքի մոտ հավաքվել էին մոտ 100 ամերիկացիներ` բողոքարկելու Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կառավարության դեմ այն ժամանակ, երբ նախագահը ելույթ էր ունենում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում ժողովրդավարության մասին խոսքով:
«Մենք պահանջում ենք, որ միջազգային հասարակությունն ուշադրություն դարձնի սպանություններին և կտտանքներին, որոնք իրականացվում են Վրաստանում»,- RIA Novosti-ն հայտնել է ակցիայի կազմակերպիչներից Վախթանգ Գոմելաուրին:
Նրա խոսքերով` այն բանից հետո, երբ տարածվեցին վրացական բանտերում տեղի ունեցող բռնության կադրեր, «յուրաքանչյուր վրացի դեմ է Սաակաշվիլու կառավարությանը»:
Միևնույն ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հանդես գալով ՄԱԿ ամբիոնից, հայտարարել է, որ մեղավորները ձերբակալվել են և պատժվել, իսկ երկրում ծաղկում է ժողովրդավարությունը:
Ցույցի մասնակիցները հայտարարել են, որ դա սուտ է և պահանջել են, որ Սաակաշվիլին հեռանա: