Լոնդոնյան Harrods հանրախանութում վաճառքի է հանվել Dior-ի Rеverie բացառիկ հեռախոսը:
Սմարթվոնը հավաքված է Ֆրանսիայում՝ ձեռքով, այն հագեցված է թաչսքրինով, զարդարված է 1539 ադամանդներով: Նրա կմախքը 18 կարատանոց սպիտակ ոսկուց է և 46 սադափե մասնիկ ունի:
Նորույթը ոչ միայն գեղեցիկ է, այլև բազմաֆունկցիոնալ:
Իր տեսակի մեջ եզակի հեռախոսը կարելի է ձեռք բերել միայն Harrods-ում 78 000 ֆունտ ստեռլինգով (97.490 եվրո):









































