«СКА-Энергия»-ի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի՝ «Ամկար»-ի դեմ խաղի մասին, որում հայազգի մարզչի թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
«Խաղի ամենաբացասական մասը լրացուցիչ ժամանակն էր: Դժվար է մածուցիկ խոտի վրա 120 րոպե հանդիպում անցկացնել: Բայց, այնուամենայնիվ, երկու թիմերն էլ լավ ֆուտբոլ անցկացրին: Շատ լավ մոտիվացված ենք: Ուրախ եմ, որ հաղթանակ տարանք»,- Спорт-экспресс-ը փոխանցում է Գրիգորյանի խոսքերը:






































