Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում սպանվել է փոքրամասնությունների հարցերով նախարար Շահբազ Բհատտին, տեղեկացնում է The Hindu պարբերականը:
Կաթոլիկ նախարարի մեքենայի վրա կրակել են մեքենան շրջապատած անհայտ զինյալներ: Ստացած վնասվածքներից Բհատտին մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Հանցագործներին ձերբակալել չի հաջողվել, իսկ Ալ-Ջազիրա հեռուստաընկերության տեղեկություններով, հայտնի չէ, արդյոք նրանք ցանկացել են սպանել հենց նախարարին:
Նշվում է, որ կաթոլիկ քրիստոնյա Բհատտին սրբապղծության մասին պակիստանյան օրենքի հիմնական հակառակորդներից է: Ըստ այդ օրենքի` Մուհամմադ մարգարեին վիրավորելը պատժվում է մահապատժով: