Եգիպտոսում՝ հյուսիսային Սինայի երկու քաղաքներում, քրիստոնեական ընտանիքների տների և առևտրական կրպակների վրա գրություններ են հայտնվել, ըստ որոնց՝ քրիստոնյաներն անհապաղ պետք է լքեն քաղաքը, հակառակ դեպքում կսպանվեն: Այս մասին հաղորդում է CatholicCulture.org-ը:
Ղպտի եկեղեցու քահանա Գաբրիել Հաբիբն ասել է. «Եթե անգամ մենք մեռնենք, մենք ավելի լավը չենք, քան նահատակները, որոնք իրենց կյանքը զոհում են հանուն իրենց հայրենիքի և կրոնի»:
Ղպտի եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները կարծում են, որ գրառումներն առանձին քաղաքացիների ձեռքի գործն են, որոնց վրդովել է հակաիսլամական «Մուսուլմաններ անմեղությունը» ֆիլմը:
Նշենք, որ ացնյալ տարվա փետրվարին Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի տապալումից հետո էլ ավելի հաճախակի են դարձել քրիստոնյա ղպտիների վրա հարձակումները և ճնշումները:
Եգիպտացի ղպտիները Մերձավոր Արևելքի ամենախոշոր քրիստոնյա համայնքն են: Միայն Կահիրեում կա 163 ղպտիական եկեղեցի:










































