Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը սեպտեմբերի 24-ին Պարսից ծոցում իրականացրել է ծովային բազավորման 4 հրթիռների փորձնական թռիչքներ: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալի Ֆադավին:
Վերջինիս խոսքերով՝ իրանական հրթիռների թռիչքի հեռահարությունը հնարավորություն է տալիս հարվածել Պարսից ծոցում ամերիկյան բոլոր ռազմաբազաներին: Նշվում է, որ սեպտեմբերի սկզբին Ֆադավին Պարսից ծոցի շրջանում ամերիկյան զորքերի ներկայությունը որակել էր որպես օկուպացիա:






































