Վիճակագրական նոր մոդելը հանգեցնում է այն մտքին, որ Ռուսաստանում 2012 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, քվեաթերթիկների լցոնումների և ընտրակեղծիքների պրակտիկա է կիրառվել,- գրում է՝ վկայակոչելով Los Angeles Times-ի բլոգում թղթակից Ջոն Բարդինի կողմից արված գրառումը:
«Ուսումնասիրության հեղինակները հայտնաբերել են ևս մեկ երկիր՝ Ուգանդան, որտեղ ընտրությունների արդյունքները կեղծվել են»,- նշել է նա:
Ավստրիացի գիտնականների կողմից մշակված մոդելը հիմնված է այն գաղափարի վրա, որ հնարավոր կեղծումների նշանը ընտրողների չափազանց բարձր մասնակցությունն է, եթե մեծամասնությունը քվեարկում է մեկ թեկնածուի օգտին:
Հետազոտությունն իրականացնողները ուսումնասիրել են 11 երկրներում անցկացված ընտրությունների արդյունքները: Որպես կանոն՝ օրինակ, Ռումինիայում, Ֆինլանդիայում և Ֆրանսիայում՝ շրջանների մեծ մասում, մասնակցությունը գրեթե միանման է եղել, իսկ հաղթած թեկնածուները գրեթե հավասար քանակով քվեներ են ստացել:
Սակայն Ռուսաստանում և Ուգանդայում անոմալ գոտիներ են հայտնաբերվել, ուր համարյա բոլորը քվեարկել են մեկի, ընդ որում՝ հաղթողի օգտին: Այդ տվյալները բերում են այն մտքին, որ այլ թեկնածուներին տրված ձայները բացահայտ կերպով խլվել են:










































