Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևը երկիրը ներկայացնելու է Վիշեգրադյան քառյակի ընդլայնված և Արևելյան գործընկերության համաժողովներին,- հաղորդում է Trend-ը:
Վաղը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք Վիշեգրադյան քառյակի նիստին մասնակցելու են նաև Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտգործնախարարները:
Վիշեգրադյան քառյակը Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի միությունն է, որը ստեղծվել է 1991-ին եվրաինտեգրման գործընթացում փոխադարձ աջակցություն ցուցաբերելու նպատակով:











































