Այսօր առավոտյան Սիրիայում ահաբեկիչները դպրոց են պայթեցրել, որն իրենց նպատակների համար օգտագործում էին ոստիկանները և «Շաբիհա» կառավարամետ զինած խմբավորման անդամները: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 մարդ:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, դպրոցը գտնվում է Դամասկոսի Բայտարա արվարձանում՝ միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա: Ահաբեկիչները «Նահատակաների զավակներ» դպրոցում տեղադրել են 7 պայթուցիկ սարք, սակայն դրանցից աշխատել են միայն երկուսը: Ուսումնական հաստատության շենքը Սիրիայի ՆԳՆ-ի կողմից օգտագործվում էր իշխանություններին ենթակա «Շաբիհա» խմբավորման մարտիկների պատրաստման համար:








































