Մեքսիկական թմրակարտելներն ու հանցավոր խմբավորումները ղեկավարում են երկրի բանտերի 60 տոկոսից ավելին: Այս մասին տեղեկացնում է Rosbalt.ru-ն:
Ինչպես հաղորդել է Մեքսիկայում Մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցիչ Անդրես Ագիրեն, բանտային համակարգն անարդյունավետ է՝ անվտանգության աշխատակիցների սղության, կոռումպացվածության և բանտերի գերբեռնվածության պատճառով:
Անցած շաբաթ հաղորդվել էր այն մասին, որ Մեքսիկայի հյուսիս-արևելքում 132 բանտարկյալներ փախուստի են դիմել Պիեդրաս-Նեգրաս քաղաքի բանտից: Պարզվել էր, որ կալանավորներին դուրս են բերել բանտի անվտանգության աշխատակիցներն անձամբ:
Վերջին 2 տարիներին ավելի քան 500 բանտարկյալներ մեքսիկական բանտերից փախուստ են իրականացրել:











































