Սմարթֆոնների խոշոր արտադրող Samsung ընկերությունը մշակում է սեփական բջջային բարուզեր, որը կտեղադրվի ընկերության սարքերի վրա: Այս մասին հաղորդում է Electronic Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Որպես իր բարուզերի հիմք Samsung-ն ընտրել է WebKit վեբ-շարժիչը, որն արդեն օգտագործվում է Apple Safari-ի, Google Chrome –ի բջջային տարբերակներում և համակարգչային շատ բրաուզերներում: Հրատարակության տվյալներով՝ արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Նոր առաջարկը թույլ կտա Samsung-ին իր ծառայություններն ընդգծել Android-սարքերի ֆոնին: Սակայն մրցակցությունը Chrome-ի հետ հեշտ չի լինի, քանի որ Google-ի ծրագիրը թույլ է տալիս օգտատիրոջը համաժամանակեցնել տվյալները բրաուզերի բջջային և համակարգչային տարբերակների միջև:







































