«Իրենք պետք է անկողմնակալ լինեն: Իրենք հրապարակային քաղաքական գործիչներ են ու ցանկացած ընտրության ժամանակ իրավունք ունեն և ազատ են քաղաքական կողմնորոշում դրսևորելու: Այդտեղ որևէ բացասական երևույթ չկա, մենք մի քիչ պետք է հաղթահարենք սովետական մտածողությունը: Եվրախորհրդի դիտորդներն էլ են կոչ անում, որ կուսակցություններն ակտիվ մասնակցեն: Դա այն ոլորտն է, որտեղ կուսակցությունները դրսևորվելու իրավունք ունեն, և որևէ մեկը որևէ սահմանափակում չունի»,- Aravot.am- հետ զույցում ասաց «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախագահ Էմին Երիցյանը հակադարձելով դիտարկմանը, որ համայնքների կուսակցական ղեկավարները համապետական ընտրություններում չեն կարող անկողմնակալ լինել: