ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ որոշում է կայացրել դադրեցնել Լիբիայի անդամակցությունը այդ կազմակերպության մարդու իրավունքների խորհրդին: Մի քանի օր առաջ սկսված քննարկումներն այսօր ավարտվեցին քվեարկությամբ: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Ընդունված բանաձևում նշվում է, որ ՄԱԿ-ը խիստ մտահոգ է Լիբիայում մարդու իրավունքների իրավիճակի կապակցությամբ: Ավելի վաղ խորհուրդը Լիբիայի անդամակցության դադարեցման առաջարկով հադես էր եկել փետրվարի 25-ին: