The Heritage Foundation-ի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով փորձագետ Արիել Քոհենը հարցազրույց է տվել 1news.az-ին:
– Ի՞նչ գործընթացներ կարող են տեղի ունենալ Հարավային Կովկասում 2011-ին:
– Հիմնական նպատակներից մեկը ղարաբաղյան հակամարտության գոտում զինված ուժերի շփման գծում կոնֆլիկտի սրման կանխումն է: Երկրորդ՝ անհրաժեշտ է Մինսկի խմբի համանախագահներին հասկացնել, որ ավելի ակտիվորեն փնտրեն հակամարտության կարգավորման ուղին, հակառակ դեպքում միջնորդական առաքելությունը փոխանցեն այլ կառույցի, օրինակ՝ Եվրամիությանը: Սակայն դա կարող է լինել նաև այլ՝ եռակողմ ֆորում: Ամեն դեպքում անհրաժեշտ է գործընթացը շարժել մեռյալ կետից:
– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի հակամարտության կարգավորումը:
– Ցանկացած պետության տարածքային ամբողջականությունը բացարձակ արժեք է: Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին, ապա արդեն առաջարկված է լուծում, որը ներառում է հանրաքվե, որին պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից գաղթած ադրբեջանցիները: Միջազգային հանրությունն ընդունում է նախկին Խորհրդային միության երկրների սահմանները, և կա այդ սահմանների անխախտության սկզբունք: Դա կարևոր է Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունների համար, և այդ մոտեցումը խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում:
– Ռազմական գործողությունների վերսկսման ի՞նչ հավանականություն կա:
– Միջազգային հանրության, դիվանագետների, քաղաքական գործիչների խնդիրը նման հեռանկարի կանխումն է: Տա Աստված, նման բան տեղի չունենա:










































