Երբ Վրաստանի կառավարությունը խոսում է նոր քաղաքների շինարարության, այդ թվում նաև Լազիկայի մասին, մյուսները փնտրում են վատ փաստեր, Գուրջանիում այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Նրանք ինչ է, կարծում են, որ վրաց ժողովուրդը հիմա՞ր է: Մենք նման ժողովուրդ չունենք, ում կարելի է հիմարեցնել: Այն մարդիկ, ովքեր մարդու իրավունքների մասին ելույթներ են ունենում, անցյալում կապված են եղել քրեական աշխարհի հետ, փողոցներում սպանել են երիտասարդներին, և այժմ երկիրը ցանկանում են անցյա՞լ վերադարձնել: Խնդիրը հստակ է: Մեզնից ոչ ոք իդեալական չէ: Մենք ցանկանում ենք աշխատել 100 տոկոսով, չնայած երբեմն ստացվում է, երբեմն`ոչ»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով՝ այժմ եկել է պահը, երբ երկիրը կա՛մ առաջ կշարժվի, կա՛մ կվերադառնա անցյալի գիրկը:










































