Եկեղեցում, որտեղ ավագ երեց Վսեվոլոդ Չապլինը քահանա է, սկսվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի միավորման համար կազմված փաստաթղթի տակ ստորագրահավաքի անցկացումը:
Ինչպես տեղեկացնում են համացանցային լրատվամիջոցները, այդ փաստաթուղթը կարող են ստորագրել բոլոր ցանկացողները: Այն ներառում է երեք երկրների նախագահներին ուղղված դիմումները՝ միավորվելու կապակցությամբ հանրաքվե անցկացնելու առաջարկությամբ:
Նշենք, որ օրերս երիտասարդ քաղաքագետները կոչ են արել եկեղեցուն ամրացնել իր դերը ռուս-ուկրաինական հարաբերություններում:







































