Մոտ 5 հազար օտարերկրյա վարձկաններ մասնակցում են սիրիական իշխանությունների զինված պայքարում, երկուշաբթի օրը հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին՝ հղում անելով պաշտոնական Դամասկոսի տվյալներին:
Ինչպես դիվանագիտական աղբյուրները հաղորդել են France Press գործակալությանը, ՄԱԿ ԱԽ փակ խորհրդակցության զեկույցի ընթացքում Բրահիմին նաև նշել է, որ Դամասկոսի կարծիքով՝ զինված հակամարտությունը «միջազգային դավադրության» արդյունք է:
Միաժամանակ այդ մասին որևէ բաց հայտարարություն Բրահիմին երկուշաբթի օրը ՄԱԿ-ում չի արել:
Անցած շաբաթ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Հալեպում սիրիական զորքերը ոչնչացրել են ավելի քան 100 աֆղան գրոհային:
Ավելի վաղ սիրիական «Ալ-Վատան» անկախ թերթը հայտնել է, որ գրոհայինների մոտ 75 տոկոսը, որոնք կռվում են այսպես կոչված Սիրիական ազատ բանակում, արաբական և այլ երկրների ջիհադի ներկայացուցիչներ են:








































