Մայրերի հանձնաժողովը պահանջում է, որ Վրաստանի պատիժների իրականացման և իրավական օգնության նոր նախարար Գեորգի Տուգուշին բանտերում շուրջօրյա մշտադիտարկման իրավունք տա:
Ինչպես հաղորդել է հանձնաժողովի նախագահ Կետեվան Ադամիյան, չնյած որ քրեակատարողական համակարգում փոխվել է ղեկավարությունը, սակայն նրանք ամեն օր ճնշումների մասին տեղեկություններ են ստանում:
«Նրանց ասում են, տեսեք, թե ձեզ ինչ է սպասվելու հոկտեմբերի 2-ից»,- ասել է Ադամիյան:
Նրա խոսքերով՝ մայրերի հանձնաժողովը միակ կազմակերպությունն է, որի անդամները դատապարտվածների մայրերն են: Եվ հենց դրա համար էլ հանձնաժողովն ուզում է իրավունք ունենալ ցանկացած ժամանակ մտնել ազատազրկման վայր և ստուգել ստացված տեղեկությունները:









































