«Ֆլամենգո»-ի ֆուտբոլիստ Վագներ Լավը չկարողացավ գրավել «Ատլետիկո Գոյանիենսե»-ի անպաշտպան դարպասը 2 մետր հեռավորությունից:
Այդ հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով` «Ֆլամենգո»-ի հաղթանակով, իսկ Վագներ Լավը դարձել է 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Բրազիլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը մասնակցել է 24 հանդիպումների` դառնալով 10 գոլի հեղինակ:






































