2012 թվականին` վերջին 7 տարում առաջին անգամ, Չինաստանում դոլարային միլիարդատերերի թիվը կրճատվել է 20-ով՝ հասնելով 251-ի: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Պատճառը երկրում տնտեսական աճի դանդաղումն է, ֆոնդային և անշարժ գույքի շուկաներում առկա իրավիճակը:
Չինաստանի ամենահարուստ բնակիչ է դարձել երկրի ամենախոշոր հյութարտադրող Զուն Ցինխոուն: Նրա կարողությունը գնահատվում է 12,6 մլրդ դոլար: Նախորդ տարի Չինաստանի ամենահարուստ մարդ էր ճանաչվել Լյան Վենգենը՝ Suny մեքենաշինական կորպորացիայի համասեփականատերը: Այժմ նա հայտնվել է հինգերորդ տեղում:
Չինաստանի հազար ամենահարուստ մարդկանց միջին կարողությունը ընթացիկ տարում ընկել է 9 տոկոսով՝ կազմելով 860 մլն դոլար: Սակայն 2008 թվականի համեմատությամբ այդ թիվը գրեթե կրկնակի աճել է:





































