Երկրի բնակչության մեկ երրորդը մուտք ունի համացանց: Այս մասին վկայում են Կապի օպերատորների միջազգային միության հետազոտությունները:
Ինչպես հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Իսլանդիայում համացանցից օգտվում է բնակչության 95%-ը, մինչդեռ Արևելյան Թիմորի բնակիչներից միայն յուրաքանչյուր հարյուրը կարող է իրեն նման ճոխություն թույլ տալ: Զարգացող երկրներում միջին հաշվով համացանց կա 20.5% տներում:
Հետազոտությունը ընդգրկել է նաև սոցցանցերի առկայությունը առօրյա կյանքում: Պարզվել է, որ սոցիալական ցանցերը առավել հանրահայտ են Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Մալայզիայում: Այդ երկրներում սոցցանցերից օգտվում է բնակչության մոտ 75%-ը:








































