Երեկ Դամասկոսում փողոց են դուրս եկել հարյուրավոր կանայք, որոնք բողոքել են գների աճի դեմ: Նրանց ակցիան շարունակությունն էր մի քանի ամիս առաջ սկսված բողոքի ակցիաների: Թեպետ սիրիական լրատվամիջոցներն ամեն կերպ փորձում են չլուսաբանել այս իրադարձությունները, իսկ իշխանությունները` ճնշել դրանք, սակայն, այդուհանդերձ, բողոքի ակցիաները չեն դադարում: Այս մասին գրում է MIGNews.com կայքը:
Տեղեկություններ կան, որ առավել ակտիվ մասնակիցները հայտնվել են բանտերում, երկրում ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում հեռախոսային կապի հետ: Ցանկացած բողոքի ակցիա դաժանորեն ճնշվում է։ Դրանց ընթացքում կան վիրավորներ:










































