Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը դատական հայց է ներկայացրել ռուսական Яндекс որոնողական համակարգի դեմ: Դրա պատճառը Яндекс-ի կողմից Ստամբուլի և Անկարայի զորամասերի վերաբերյալ տեսանյութերի տարածումն է:
Եթե Яндекс-ի մեղքն ապացուցվի, ապա ռուսական ընկերությունը կարող է տուգանվել կամ էլ կարող են ձերբակալել ռուսական ընկերության թուրքական գրասենյակի ղեկավարին:
Նշվում է, որ Яндекс-ը մտնում է աշխարհի առաջատար որոնողական համակարգերի հնգյակում: Яндекс-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում, ընկերության աշխատակիցների թիվը հասնում է 4000-ի: Ընկերությունն իր գրասենյակներն ունի նաև Բելառուսում, Ղազախստանում, Ուկրաինայում և Թուրքիայում:










































