IRIB News-ի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իրանի համար Հորմուզի նեղուցն ու Պարսից ծոցն ունեն կենսական նշանակություն.
«Իրանն ամեն գնով պաշտպանելու է դրանք: Մենք անում ենք ամեն հնարավոր բան՝ այդ երթուղիները պաշտպանելու համար: Տարածաշրջանային անվտանգությունը խաթարվել է Պարսից ծոցում ականազերծման ուղղությամբ անցկացված զորավարժությունների ժամանակ, որոնց մասնակցել են 30 երկրներ, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ը»:
Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհում փոխադրվող հում նավթի ծավալի մինչև մեկ քառորդը:






































