Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին:
Գվարդիոլան նշել է, որ գնահատում է ոչ միայն ֆուտբոլիստի տաղանդը:
«Որքան էլ գովաբանենք Մեսսիին, միևնույն է` նրա համար դա քիչ կլինի: Բացի այն, որ Լեոն օժտված է բացառիկ տաղանդով, նա օրինակ է ծառայում նաև այլ ասպարեզներում:
Հետևելով նրա աշխատանքին` կարելի է հասկանալ, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարությունները և գերազանցել նախկին նվաճումները: Եվ այդպես` ամեն օր: Մեսսին սիրում է ֆուտբոլ խաղալ, սակայն ավելի շատ նա սիրում է հաղթել»,- հայտարարել է Գվարդիոլան:





































