Վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետբյուջեի հասցեին կոսմետոլոգիական և մաշկաբանական պրոցեդուրա է անցել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի, Իտալիայի կլինիկաներում: Այս մասին են վկայում 2009-2010 թվականներին կատարված վճարումների հաշվետվությունները:
Օրինակ՝ Սաակաշվիլին 2009 թվականին Մյունխենում ծախսել է 9000 եվրո, իսկ 2010 թվականի նոյեմբերին Նյու Յորքում՝ 7850 դոլար: Նշվում է, որ Սաակաշվիլիի կողմնակի ծախսերը (տրանսպորտային միջոցի վարձում և այլ վճարներ) զգալիորեն գերազանցում են անմիջական պրոցեդուրաների գինը:










































