ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ «Քինգ դելյուքս»-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել Գառնի: Ներկայացնում ենք «Քինգ դելյուքս»-ի հայտարարությունը:
Առաջին անգամ չէ, որ «Քինգ դելյուքս» ընկերության անունը որոշ քաղաքական գործիչներ անհարկի շահարկում են և որպես կանոն դա անում են իրենց ծառայող լրատվամիջոցներով: Մինչ օրս ընկերությունը զերծ էր մնացել մեկնաբանություններից: Սակայն երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը կարմիր բերետավորներ տեղափոխելու մասով՝ դուրս էր տրամաբանությունից ու չէր կարող անպատասխան մնալ:
Ոստիկանությունն արդեն պարզաբանել է, սակայն օրենսդիր տիկնոջը խորհուրդ ենք տալիս հրապարակային ելույթներից առաջ ծանրութեթև անել: Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Քինգ դելյուքս»-ը տրանսպորտային ծառայություն մատուցող ընկերություն է և ընկերության ավտոբուսների երթևեկը այս կամ այն քաղաքում չի կարելի դարձնել քաղաքական շահարկումների թեմա:









































