Հարավկորեացի ղեկավար Պակ Չոն Խիի դուստրը հրապարակավ ներողություն է խնդրել մարդու իրավունքների խախտման համար, որոնք կատարվել են նրա ղեկավարման տարիներին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պակ Չոն Խին, որին է վերագրվում հարավկորեական «տնտեսական հրաշքը», երկիրը նախագահել է 1963-1979թթ.:
1979թ. նա գնդակահարվել է երկրի Կենտրոնական հետախուզական ծառայության ղեկավար Կիմ Չժե Գյուի կողմից:
Նրա դուստրը՝ ՊաԿ Կին Խեն, որն իր թեկնածությունն է առաջադրել դեկտեմբերյան նախագահական ընտրություններում, հայտարարել է, որ երկրի ազգային անվտանգության համար կատարած չարաշահումները չեն կարող արդարացվել:
Նա Հարավային Կորեայում առաջադրված նախագահի առաջին կին թեկնածուն է:






































