Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ, Սիկկիմ և Արունաչալ-Պրադեշ նահանգներում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած սողանքների զոհն է դարձել առնվազն 40 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն`հղում անելով տեղի ԶԼՄ-ներին: Ասամ նահանգի 27 շրջաններից 15-ում տեղումները ջրհեղեղի պատճառ են դարձել: Ջրհեղեղի գոտում է հայտնվել ավելի քան 800 հազար մարդ:
Սա վերջին երեք ամիսներին տարերային աղետի երկրորդ հարվածն է: Հուլիսին, վերջին տասնամյակում խոշորագույն ջրհեղեղը Ասամ նահանգում ավելի քան 120 մարդու կյանք էր խլել: Աղետի գոտում հայտնվել էր ավելի քան 2 մլն մարդ, որից ¼-ը զրկվել էր տանիքից:
Տարերային աղետի գերակայության ներքո հայտնված շրջաններում իրականացվում են փրկարար-որոնողական աշխատանքներ` զինվորականների մասնակցությամբ: Արտաքին աշխարհից կտրված շրջանների բնակիչներին ուղղաթիռները ջուր և սնունդ են հասցնում:









































