Եգիպտոսի Գերագույն վարչական դատարանը թույլ է տվել քաղաքական գործիչներին, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել տապալված նախագահ Հոսնի Մուբարաքի ռեժիմի օրոք, մասնակցել առաջիկա խորհրդարական ընտրություններին: Դատական որոշման մեջ նշվում է, որ քաղաքացիներից ոչ մեկը չի կարող զրկվել քաղաքական իրավունքից, այդ թվում` օրենսդիր մարմնում ընտրվելուց: Այս մասին հաղորդում France 24-ը:
Նշենք, որ ընտրվելու իրավունքը վերականգնել են Եգիպտոսի Ազգային-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Կուսակցությունը մինչ 2011-ի գարնան իրադարձությունները երկրում համարվում էր իշխանական կուսակցություն: Անցած տարվա ապրիլին Գերագույն վարչական դատարանի որոշմամբ այն լուծարվեց, իսկ կուսակցության ունեցվածքն ու գույքը ազգայնացվեցին կառավարության կողմից:











































