Վրաստանում այդ սկանդալը հովանավորվել է նույն այն ռուսական ուժերի կողմից, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից —ռուսական կոմպրոմատի և կեղտի օգնությամբ, հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին Զուգդիդիում նախընտրական քարոզարշավի շրջանակներում կատարած այցի ժամանակ: Նրա խոսքերով՝ այդ փողերի տերերը կեղտոտ գործեր անելուց բացի՝ ոչինչ չգիտեն:
«Եվ մենք այդ ամենին ասում ենք՝ ոչ: Այդ մարդիկ միլիոնավոր դոլարներ են ծախսում միայն այն բանի համար, որ ցույց տան աշխարհին, որ Վրաստանը վատ երկիր է: Նրանք վարձում են լոբբիստների, վարձում են համակարգի կեղտոտ տարրերին: Ամեն համակարգում կան կեղտոտ տարրեր: Մարդիկ վստահում են ոստիկանությանը, սակայն ոստիկաններից էլ ինչ-որ բան կարելի է սպասել: Շատ բան է արվել բանտերում, սակայն այնտեղ այնպիսի աղետ էր, որ մի քանի տարում հնարավոր չէր ամեն ինչ շտկել»,- ասել է Սաակաշվին:
Նա ավելացրել է, որ վրացական ընդիմությանը հիասթափություն է սպասվում: Վրաստանի նախագահն ասել է, որ քաղաքականությունից չի հեռանա, մինչև չկառուցի նոր Լազիկու նավահանգիստը:
Հիշեցնենք, որ այս շաբաթ տարածվել են վրացական Գլդանի բանտում բանտարկյալների խոշտանգումները նկարագրող վիդեոկադրեր: Այդ կապակցությամբ շատ բարձաստիճան պաշտոնյաներ արդեն ձերբակալվել են:








































