Սլովենական դատարանը երկրի իշխանություններին պարտավորեցրել է 253 000 եվրո վճարել երկրի մի բնակչի, ով հաշմանդամ էր դարձել վայրի արջի հարձակման պատճառով, փոխանցում է STA գործակալությունը:
Դատարանը կարծում, որ պետությունը պետք է հետևի անտառների վիճակին և բնակելի վայրերի մերձակայքում ապրող վայրի գազանների պոպուլյացիային, որոնք վտանգ են ներկայացնում մարդու համար: Բացի 253 000 եվրո միանվագ վճարից՝ դատարանը պետությանը պարտավորեցրեց ամեն ամիս տուժողին 910 եվրո թոշակ վճարել:
Ցերկնիցա քաղաքի բնակիչ Պետեր Զալարն արջի հարձակմանն էր ենթարկվել 2007 թվականին անտառում զբոսնելիս:
Դատախազությունը պնդում է, որ տուժողը ինքն է հրահրել գազանին՝ լուսանկարելու նպատակով շատ մոտենալով որջին: Զալարը հայտարարել է, որ որջի մասին ոչինչ չգիտեր, իսկ հարձակումը տեղի է ունեցել մայրուղուց 200մ հեռավորության վրա:










































