«Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու ոչ մի նախապայման Վրաստանը չի դնում»,- հայտարարել է Վրաստանի եվրաինտեգրման նախարար Գեորգի Բարամիձեն. տեղեկացնում է Взгляд-ը:
Միևնույն ժամանակ Վրաստանի հիմնական նպատակն իր տարածքների դեօկուպացիան է:
Սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը համապատասխանում է Վրաստանի շահերին, իսկ վրաց պատրիարքի ուղերձը` Ռուսաստանի և Վրաստանի նախագահներին, պետք է դրական ազդակ լինի ռուսական իշխանությունների համար:
Այսօր Վրաստանի նախագահի խոսնակ Մանանա Մանջգալաձեն հայտարարել էր, որ Թբիլիսին ամբողջությամբ պատրաստ է հետևել պատրիարքի կոչին: