Լիբիայի իշխանությունները որոշում են ընդունել արձակելու բոլոր այն ռազմական և կամավորական միավորումները, որոնք չեն վերահսկվում պետության կողմից: Այդ մասին հայտարարել է պառլամենտի նախագահ Մոհամմեդ ալ-Մեգարիֆը:
Որոշվել է նաև միավորել բանակը, ներքին գործերի և պաշտպանության նախարարություններին պատկանող ռազամական միավորումները, որոնք ձևավորվել են նախկին ապստամբներից, ովքեր պայքարում էին Քադաֆիի ռեժիմի դեմ:
Նախօրեին իսլամիստական երկու խոշոր ռազմականացված խմբավորումներ` «Անսար աշ-Շարիան» և «Աբու Սլիմը» հայտարարել էին, որ պատրաստ են զենքը վայր դնել և լքել էին Դերն քաղաքում գտնվող իրենց բազաները:
«Անսար աշ-Շարիա» խմբավորումը համարվում է վերջերս Բենղազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման մեղավորը, որի արդյունքում զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպանը և ևս երեք ամերիկացի:










































