Հայտնի դերասանուհին հիվանդանոց է տեղափոխվել Միալնում Fendi նորաձևության տան ցուցադրության ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո:
Վկաներից մեկի խոսքերով՝ 54-ամյա դերասանուհին բավականին երկար ժամանակ է մնացել անգիտակից վիճակում` վախեցնելով շրջապատին:
Դերասանուհին Fendi-ի ցուցադրությանն էր եկել իր երիտասարդ ընկերոջ Մարտին Միկայի հետ:
Նույն օրը Սթոունը քաղաքում մասնակցել էր AmFAR բարեգործական հիմնադրամի գործերին, որի ակտիվիստներից է նա երկար տարիներ ի վեր: Այդ հիմնադրամը քարոզում է ՁԻԱՀ-ի տարածման վտանգների մասին և միջոցներ որոնում դրա բուժման համար գիտական հետազոտություններին տրամադրելու համար:
2001 թ. Շերոնը ուղեղի արյան զեղում էր ստացել, որից հետո ունենում էր անտանելի գլխացավեր, սակայն բարեգործական հիմնադրամում հայտնվելու ժամանակ նա ներկաներին հայտարարել է, որ իրեն հիանալի է զգում:
«Նույնիսկ վայրի ձիերը չեն կարող ինձ կանգնեցնել»,- այսպես է մեկնաբանել իր առողջական վիճակը Սթոունը:
Հնարավոր է խիտ գրաֆիկը օրվա վերջում ազդել է դերասանուհու ինքնազգացողության վրա, ինչն էլ միանգամից վատացել է: Ուշագնացության պատճառ կարող էր հանդիսանալ հոգնածությունը:
Կիրակի օրը դերասանուհուն դուրս են գրել հիվանդանոցից` հավաստիացնելով, որ նա գտնվում է առողջապես լավ վիճակում:










































