«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմից ըմբոստացած պակիստանցի ցուցարարները այրել են Մարդան քաղաքում գտնվող անգլիական սրբ. Պետրոս եկեղեցին, հաղորդում է KAI գործակալությունը:
Ուրբաթօրյա աղոթքից հետո մահմեդականները ներխուժել են 20-րդ դարի սկզբին կառուցված և մինչ այժմ հարձակումների չենթարկված անգլիական եղեղեցի, կոտրել են խորանը, պատռել «Աստվածաշունչը», այնուհետև այրել շինությունը: Բացի դրանից՝ ցուցարարները ներխուժել են դպրոց, գրադարան, տեղեկատվական կենտրոն և երկու վանահայրերի ու դպրոցի ուսուցչի տուն և ենթարկել ավերածությունների: Տուժածների քանակի մասին դեռևս ոչինիչ չի հաղորդվում:
Տեղական անգլիական եպիսկոպոսը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` դատապարտելով ցուցարարաների գործողությունները:
Բրիտանացի քրիստոնյաների ասոցացիայի ղեկավարը հայտարարել է, որ ներկայումս ոչ մի քրիստոնյա չի կարող իրեն ապահով զգալ Պակիստանում` լինի քաղաքում, թե գյուղում, քանի որ ցանկացած պահի կարող է ենթարկվել հարձակումների: Մարդան քաղաքի քրիստոնյաները դիմել էին քաղաքի իշխանություններին` խնդրելով ապահովել իրենց անվտանգությունը: Վերջիներս պահակազոր էին տրամադրել եկեղեցուն, սակայն նրանք զայրացած ցուցարարների դեմ ոչինչ անել չեն կարողացել:








































