Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդների թվում է WikiLeaks հանրահայտ դարձած սկանդալային կայքը:
Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովի քարտուղար Գիր Լոնդստադը հայտարարել է, որ այս տարի մրցանակի հավակնում է 241 անձ և կազմակերպություն:
Այս թիվը գերազանցում է անցած տարվա հավակնորդների թիվը, և այս միտումը կրկնվում է տարեցտարի: