Նիգերիայի հյուսիսում` Բաուչի քաղաքի կաթոլիկ եկեղեցու մոտ, մահապարտը ռումբ է պայթեցրել: Կան զոհեր և վիրավորներ. հստակ թիվ չի հաղորդվում: BBC-ի փոխանցմամբ` պայթյունի պահին եկեղեցում ժամերգություն է անցկացվել:
Ոստիկանությունն անմիջապես շրջափակել է շինությունը: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Նիգերիայի հյուսիսում վերջին մի քանի շաբաթներին եկեղեցիների վրա հարձակման մի քանի դեպքեր են տեղի ունեցել: Իշխանությունները հաստատում են, որ այդ միջադեպերի մեղավորությունը կրում է «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը:










































