Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին այսօր հանդիպել է Թբիլիսիի Իսանսյան շրջանի ընտրողների հետ: Իր ելույթում նա հայտարարել է, որ առաջիկա օրերին բոլորը կիմանան, թե ով է պատարաստվում վերադառնալ Վրաստան և հաստատել իր ռեժիմը:
«Գլխավորն այն է, որ մեզ հետ մարդիկ են եղել, որոնք թույլ են տվել նման զզվելի բաներ, որոնք տեղի են ունեցել բանտերում: Մեզ համար դա մեծ դաս է. մենք հասել ենք նրան, որ նման փաստերի բացահայտմանը հաջորդել է հասարակական և կառավարական բնական արձագանքը: Մենք ստեղծել ենք այնպիսի հասարակություն, որը չի համաձայնի Վրաստանի վերադարձին անցյալ: Եվ մեր ներսում էլ կարող են մարդիկ լինել, որոնք այնպիսի գործեր են իրականացնում, որ ամեն ինչ անցյալ վերադառնա, եթե մենք այդ բարեփոխումներն ավարտին չհասցնենք»,- հայտարարել է վարչապետը:









































