Ծանր քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կորի Սանդերսին սպանել են ռեստորանի զինված կողոպուտի ժամանակ: Այդ մասին հաղորդում է fightnews.com-ը:
Կողոպտիչներից մեկը հրազենով կրակել է բռնցքամարտիկի որովայնին: Սանդերսին տեղափոխել են հիվանդանոց, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը: Աշխարհի նախկին չեմպիոնը 46 տարեկան էր:
Հիշեցնենք, որ 2003 թվականին Սանդերսը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ, իսկ 2004 թվականին պարտություն է կրել Վիտալի Կլիչկոյից: