Sunday, 21 06 2026
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը

Արզական գյուղում գյուղապետի աթոռի համար թեժ ընտրապայքար է ընթանում

Կոտայքի մարզի Արզական գյուղում այսօր գյուղապետի աթոռի համար թեժ ընտրապայքար է ընթանում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Մելքոնյանի և ՀՀԿ-ական գործող գյուղապետ Նորիկ Մովսիսյանի միջև: Նորիկ Մովսիսյանը գյուղը ղեկավարում է արդեն 10 տարի:

«Առաջին լրատվական»-ը գյուղ կատարած այցի ժամանակ հանգստավայր հանդիսացող Արզականում մի շարք խնդիրներ արձանագրեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գյուղացիները տեղեկացրին, որ ունեն խմելու և ոռոգման ջրի խնդիր, անբարեկարգ են գյուղի, այդ թվում՝ գյուղի Սուրբ Մարիամ աստվածածին եկեղեցի տանող գլխավոր ճանապարհը: Մարդիկ դժգոհում են՝ չնայած խմելու ջրի աղբյուրն իրենց գյուղում է, սակայն շաբաթական մի քանի անգամ կամ լավագույն դեպքում 1 ժամ ջրամատակարարում են ստանում:

«Մեր ջրից օգտվում են մյուս գյուղերը, բայց մենք ջրին կարոտ ենք մնացել»,- նշեց գյուղացիներից մեկը:

ԲՀԿ թեկնածու Արմեն Մելքոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, նշեց, որ ընտրվելու դեպքում լուծելու է խմելու ջրի և ոռոգման խնդիրը, նաև գյուղում սգո և հանդիսությունների սրահ է կառուցելու, քանի որ գյուղացիները դրա կարիքը շատ ունեն:

«Պատկերացրեք՝ ձմռանը մեկը մահանում է մարդիկ ձյան մեջ են սեղաններ գցում»,- նշեց նա:

ԲՀԿ թեկնածուն նշեց նաև, որ ընտրությունների դեպքում գյուղի 40 ուսանողների համար կշահագործի անվճար բարեգործական ավտոբուս:

ԲՀԿ թեկնածուն նշեց, որ մարզպետի միջոցով մարդկանց վրա ճնշումներ են գործադրվել:

Գործող գյուղապետ Նորիկ Մովսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խմելու ջրի խնդիրը կապված է միայն ջրաչափերի տեղադրման աշխատանքների հետ: Նրա խոսքով՝ արդեն այս տարեվերջին հնարավոր է հարցին լուծում տրվի: Ինչ վերաբերում է եկեղեցի տանող անբարեկարգ ճանապարհին, գյուղապետը նշեց, որ այն չի ասֆալտապատում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: «Հենց փող եղավ, էտ հարցերը կլուծենք: Մեր գյուղում հանգստացողները շատ են, և այս բոլոր հարցերին պետք է կամաց կամաց լուծում տանք»,- նշեց գյուղապետը:

Նշենք, որ Արզական գյուղն ունի 2300 բնակիչ, որոնցից ընտրություններին մասնակցում են սովորաբար 1500-ը:

14-00-ի դրությամբ արդեն 800 մարդ մասնակցել է ընտրություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում