Իտալիայի A Սերիայի՝ այսօր կայանալիք «Կալյարի» – «Ռոմա» մրցավեճը տեղի չի ունենա: Սկզբում նշվում էր, որ հանդիպումն անցկացվելու է դատարկ տրիբունաներով, սակայն հաղորդվում է, որ երկրպագուներն անդադար մարզադաշտ են գալիս: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ստիպված պետք է հետաձգվի խաղը:
Հնարավոր է անգամ՝ հանդիպումն ընդհանրապես տեղի չունենա, իսկ այդ դեպքում «Կալյարի»-ն կկրի տեխնիկական պարտություն՝ 0:3 հաշվով:








































