Կոտայքի մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նորմալ են ընթանում, որևէ արտառոց միջադեպ չի արձանագրել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: «Ժամը 11:00-ի դրությամբ արդեն 10.7 տոկոս մասնակցություն է գրանցվել: Որևէ արտառոց դեպք չի գրանցվել, ամեն ինչ հանդարտ է ընթացել մինչ այս պահը»,- ասաց մարզպետը:
Նշենք, որ այսօր ՏԻՄ ընտրություններն անցկացվում են մարզի 62 համայնքներում: Աբովյան քաղաքում գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանի մրցակիցը անկուսակցական Արտաշես Մեհրաբյանն է՝ հանրությանը հայտնի Հազարապետ անվամբ: Ծաղկաձորում նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյան որշել է այլևս չառաջադրել իր թեկնածությունը: Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել է Արթուր Հարությունյանի թեկնածությունը, որի մրցակիցը «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովիկ Հակոբյանն է, որի թեկնածությունը, սակայն «Ժառանգությունը» չի սատարում:










































