Իրանի վրա հարձակումը Իսրայելի համար հավասարազոր կլինի ինքնասպանության. այսօր նախազգուշացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարին:
«Իսրայելը պատերազմ է ցանկանում Իրանի հետ… Սակայն ոչ ոք չգիտի, թե երբ այն կսկսվի: Նրանք հիմա կարծում են, որ պատերազմը մեզ դիմակայելու միակ միջոցն է: Նրանք այնքան հիմար են, որ նրանց տերը` ԱՄՆ-ը, պետք է կանգնեցնի նրանց: Նրանք չեն հասկանում, որ այդ կերպ ստորագրում են իրենց մահապատիժը»,- հայտարարել է Մոհամադ Ալի Ջաֆարին:
«Մենք ջանքեր ենք գործադրում մեր պաշտպանական պոտենցիալը մեծացնելու համար: Եվ եթե հարձակումը իրականացվի, մենք կարող ենք պաշտպանել մեզ և մյուս երկրները»,- մանրամասնել է նա: