Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Անդրես Մեսսին, մեկնաբանելով Լա լիգայի 5-րդ տուրի՝ «Գրանադա»-ի դեմ խաղը, խոսել է նաև իր և Վիլյայի միջև հանդիպման ընթացքում եղած լեզվակռվի մասին:
Կատալոնացիներին մինչև հանդիպման վերջը չէր հաջողվում գոլի հեղինակ դառնալ: Դրանից նյարդայնանալով՝ Մեսսին իր դժգոհությունը հայտնեց Վիլյային այն դրվագի վերաբերյալ, երբ նա կարող էր փոխանցում կատարել իրեն, սակայն չարեց:
«Միˊ փնտրեք խնդիրներ այնտեղ, որտեղ իրականում չկան: Վիլյան ու ես շատ լավ ենք վերաբերվում միմյանց: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ, ընդամենը փոքրիկ վիճաբանություն էր, որ երբեմն տեղի է ունենում խաղերի ժամանակ»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:







































