Sunday, 14 06 2026
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios

Հովիվների մարտիմեկյան հայտարարությունը

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով փետրվարի 28-ին և մարտի 1-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվեց ամենամյա քահանայից հավաքը, որին մասնակցեցին շուրջ երկու հարյուր հիսուն եկեղեցականներ Հայաստանի և Արցախի թեմերից: Հավաքի քննարկման նյութն էր «Ընտանիքը և հոգևոր հովիվը»:

Հավարտ քննարկումների հոգևորականաց դասը հանդես եկավ հայտարարությամբ.

«Մենք` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր սպասավորներս, քննության առնելով հայ ընտանիքի առջև ծառացած մարտահրավերները, կարևորությամբ ընդգծում ենք հայրենի պետության և հասարակության կյանքում ընտանիքի բացառիկ արժեքը և ազգապահպան առաքելությունը: Դարեր շարունակ աստվածադիր ամուսնական միության սրբազան պատվիրանը հիմն է եղել հայ ավանդական ընտանիքի` իբրև փոքր եկեղեցու, որին հատուկ է եղել աստվածսիրությունն ու հայրենասիրությունը, ընտանեկան սրբությունն ու հավատարմությունը ազգային, բարոյական ու հոգևոր արժեքներին: Այս ամենը օրհնվել ու նվիրագործվել է Ս. Պսակի մեծ խորհրդով և այն գիտակցությամբ, թե` «Եվ երկուսը մեկ մարմին պիտի լինեն, …որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. ԺԹ 6):

Մեր հովվական ծառայության ընթացքում, սակայն, ականատեսն ենք հասարակական գիտակցության ու վարքի մեջ դրսևորվող մտահոգիչ երևույթների, որոնք նաև հետևանքն են մեզանում հոգևոր կյանքի ու ավանդական բարոյական արժեքների տկարացման, համաշխարհայնացման ու աշխարհիկացման գործընթացների, սոցիալական ու տնտեսական դժվարությունների: Այսօր հայ ընտանիքի առջև ծառացած են բարոյական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ամուսնության և պսակի խորհրդի ընկալման աղճատումը, կողակցի ու ընտանիքի նկատմամբ, զավակների ազգային-հոգևոր դաստիարակության հանդեպ պատասխանատվության անկումը: Նմանօրինակ մտայնության և վիճակների անցանկալի հետևանք են ամուսնական անհավատարմությունը, ընտանեկան բռնությունը, հղիության արհեստական ընդհատումը և այլ մերժելի երևույթներ: Հայ ընտանիքում ընտանեկան բնական կյանքի խաթարման և հաճախ ամուսնալուծության պատճառ է դառնում դրանից բխող դառն հետևանքներով նաև տարբեր կրոնական կազմակերպությունների և շարժումների քայքայիչ գործունեությունը:

Այս ամենով մտահոգված ընդգծում ենք անհրաժեշտությունը մեր հովվական ծառայության մեջ առավել գործուն ջանքեր ներդնելու` ի զորացումն Եկեղեցու և ընտանիքի դարավոր կապի` հանապազորյա խնամքով, եկեղեցա-ծիսական արարողություններով, նախաամուսնական և հետամուսնական շրջանում զույգերի հետ իրականացվող հետևողական հոգևոր-խորհրդատվական ծառայություններով:
Ամուսնացող զույգերին հորդորում ենք ամուսնության նկատմամբ առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերել` օրինակ ունենալով մեր աստվածապաշտ հայրերին, և Ս. Պսակի խորհուրդն ընդունել որպես անշահախնդիր սիրո, միմյանց սատարումի և հոգատարության անքակտելի սուրբ միություն:

Այս նկատառումով մեծապես կարևորում ենք մեր ողջ հանրության` անհատների, պետական և հասարակական կառույցների, զանգվածային լրատվության միջոցների համագործակցությունը հայ ընտանիքի ավանդական արժեհամակարգի ամրապնդման և ընտանիքի սրբության դեմ կատարվող ոտնձգությունների կանխարգելման գործում:

Աղոթում ենք Երկնավոր մեր Տիրոջը Հայրենի մեր երկրի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի համար, որպեսզի ապավինությամբ առ հարուցյալն Աստված, ազգային և հոգևոր միաբանությամբ շարունակենք ջանքեր ներդնել հայ ընտանիքի առջև ծառացած խնդիրների լուծմանն ի նպաստ:

Հավատում ենք, որ կհաղթահարվեն հասարակական մեր կյանքը հուզող բոլոր տեսակի դժվարությունները, եթե մեզանում գերիշխեն հավատն առ Աստված, սերը և վստահությունը միմյանց, Հայրենիքի և Մայր Եկեղեցու հանդեպ, հավատարմությունը մեր ազգային արժեքներին ու նախնյաց ավանդներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում