Անգլիայում` Ուիմբլդոնում, iPhone5 գնող ցանկացողները ստիպված են եղել հեռանալ դատարկաձեռն, քանի որ բոլոր 252 սմարթֆոնները գողացված են եղել: Ինչպես հայտնի է դարձել, գողությունն իրականացվել է ուրբաթ օրը` պաշտոնական վաճառքից ժամեր առաջ:
Գողացված սմարթֆոնների ընդհանուր արժեքը գերազանցում է 170 հազար ֆունտ սթերլինգը:
Ենթադրվում է, որ գողությունն իրականացրել է խանութի աշխատակիցներից մեկը: Բրիտանական ոստիկանությունն արդեն հարապարակել է կասկածյալի լուսանկարը, ով Պակիստանի քաղաքացի Ուսման Սեթհին է:











































