Էքսցենտրիկ փոփ երգչուհի Լեդի Գագան գրեթե անճանաչելիության աստիճան փոխվել է: Վերջին շրջանում նա զգալիորեն գիրացել է՝ ավելացնելով քաշը մոտ 13.5 կգ-ով: 155 սմ հասակի դեպքում նման փոփոխությունը առավել քան նկատելի է:
Ինչպես հաղորդում է Fashiontime-ը, Լեդի Գագան ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեցել է նաև նախկինում, բայց երբ անցյալ շաբաթ նա բեմ է դուրս եկել Ամստերդամում, երգչուհու երկրպագուները պարզապես ապշել են: Ընդ որում` երգչուհին որոշել է չհրաժարվել բաց բեմական հագուստից, որոնք միայն ընդգծում են նրա կազմվածքի թերությունները:
Ամստերդամում, սակայն, սկանդալի պատճառ է դարձել ոչ թե նրա կազմվածքը, այլ պահվածքը. երգերից մեկը կատարելիս նա որոշել է բեմում մարիխուանա ծխել: Ընդ որում` ասել է, որ ինքն ամբողջությամբ հրաժարվել է ալկոհոլից և անցել թեթև թմրանյութերի:







































